«Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ և առաջադեմ աշխարհի խնդիրն է»․ Արցախի ԱԳ նախարար

«Արցախի շրջափակման հետևանքով արցախցիների հիմնական մասը տեղակայված է Գորիս քաղաքում, իսկ ովքեր առողջական խնդիրներ ունեն՝ Երևանում»,- հունվարի 12-ին, թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու 32-րդ օրը «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախ Հանրապետության Արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը։

Նա նշեց, որ քաղաքացիների խնդիրների լուծման հարցով ակտիվ համագործակցում են  ՀՀ կառավարության  ստեղծած խմբի հետ։

Անդրադառնալով ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքին, Արցախի ԱԳ նախարարն ասաց․

«Տեղյակ եք, որ դրանք մեծամասամբ ուղղված են եղել շրջափակված իրավիճակը հանգուցալուծելուն։ Այստեղ պետք է առանձնացնենք դեկտեմբերի 20-ին Հայաստանի դիմումի համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հրավիրված հրատապ նիստը, որտեղ նաև հնչել է կոնկրետ հասցեական դիրքորոշումներ ուղված Ադրբեջանին, որ պետք է դադարեցնի այս շրջափակումը։

Կարդացեք նաև

Նաև հնչել են դիրքորոշումներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և այլ երկրների կողմից ինչպես նաև միջազգային կազմակերպություններից»։

Ամփոփելով խոսքը՝ Սերգեյ Ղազարյանը ներկայացրեց իրենց հիմնական ուղերձը․

«Այն հետևյալն է, որ Արցախի շրջափակումը դա միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ և առաջադեմ աշխարհի խնդիրն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս