«Իրականում շատ դժվար իրավիճակ է, երեխաները կտրված են ծնողներից». Էլեոնորա Ավանեսյան

«Ստեղծված իրավիճակը դժվար հաղթահարելի է բոլորիս համար, բայց առավել դժվար է կիսված ընտանիքների համար, հատկապես՝ մանկահասակ երեխաների»,- հունվարի 12-ին, թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու 32-րդ օրն «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Արցախ Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը։

«Նույնիսկ մենք ականատես եղանք մի իրավիճակի, որ երեխան ծնողի հետ դադարեց շփվել, խռովեց ծնողներից և չի խոսում նրանց հետ։ Սա բավականին լուրջ հոգեբանական խնդիր է և ծանր հետևանքներ կունենա։

Իրականում շատ դժվար իրավիճակ է, և ծնողներից կտրված երեխաների մոտ հուսահատություն, հուսալքություն է, որովհետև իսկապես չեն պատկերացնում, թե երբ կհանդիպեն իրար՝ երեխաները՝ ծնողներին, ծնողները՝ երեխաներին։

Կան սպեցիֆիկ խնդիրներ, որոնք կարող են լուծել միայն ծնողները, սա շատ լուրջ խնդիր է, և ես նույնիսկ սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կունենա երեխաների հոգեբանության վրա»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհը փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս