Երեկ երեկոյան Քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվել է Պեմզաշենում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում թվարկել է քունը բարելավող մթերքները:
Սառը դատողությամբ պետք է ընդունել, որ քաղաքական խոսույթը նախապատրաստում է չլուծված խնդիրների հաջորդ փնջի հնարավոր ռազմական լուծման հեռանկարը։ Վերլուծելով Ադրբեջանի վերջին ամիսների գործողությունները, խոսույթը, քաղաքական ուղերձներն աշխարհին, Հայաստանին և իր ներքին լսարանին, գնահատելով նաև Հայաստանի իշխանություն կոչեցյալի թափթփված, անպատասխանատու քայլերի հաջորդականությունը, ռազմաքաղաքական անգործությունը, անհեռանկար պատկերացումները, թե որոնք են մեր դիմակայելու ռեսուրսները՝ պարզ է դառնում, որ Հայաստանն այսօր կարծես ձեռքերը վեր բարձրացրած՝ սպասում է հաջորդ ագրեսիային՝ հույս ունենալով, որ ինչ-ինչ պատճառներով այն չի լինի։
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում սուգ է։ Ամբողջ գյուղը հավաքվել էր գյուղամիջում՝ վերջին հրաժեշտը տալու նոյեմբերի 9-ին սպանված 31-ամյա Զարինեին, նրա 12-ամյա դստերը և 8-ամյա որդուն։
#ՀԻՄԱ. Սանիտարական մաքրում. Արմեն Աշոտյանը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի հերթական ստերի խմբաքանակը
Հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Վարդան Արամյանի համոզմամբ՝ ինչպես 2002-2008 թվականներին, այնպես էլ հիմա, Հայաստանում առկա է փողի հոսք դրսից, սակայն չունենք տեխնոլոգիական առաջընթաց, չկան ներդրումներ, և տնտեսության ակտիվությունը պայմանավորված է դրսի տրանսֆերտներով. փող է լցվում երկիր, սակայն վատն այն է, որ դրսից եկած գումարներով ծաղկում է հիմնականում ռեստորանային բիզնեսը՝ խլելով արտահանելի հատվածից իր ռեսուրսները։
«Դեռևս չեմ ուզում շատ բան խոսել: Փորձում ենք հնարավորինս հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցածը: Քանի որ նախաքննությունը դեռևս շարունակվում է, չեմ ուզում որևէ կերպ խանգարել իրավապահներին»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով Պեմզաշենի՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած մոր ու երկու զավակների ահազարհուր սպանության դեպքին:
Դավաճանը չի վաստակել Հայաստանում հանգիստ ապրելու հնարավորություն. Աննա Մկրտչյան
Փաշինյանը գտնվում է խորը մոլորության մեջ. Էրդողանի քալերում սպառնալիք չտեսնելը ողբերգություն է․ Ռուբեն Մելքոնյան
Այսօրվա Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի գործընկերը չէ, հաճախորդն է. Գասպարյան
Հայաստանի բնակչության մեծամասնությունը Ադրբեջանն ու Թուրքիան համարում է սպառնալիք. Գեղամյան
Չեմ տեսել մի լուրջ հիմնավորում, թե ինչու է մեզ պետք արտաքին հետախուզական ծառայություն. Համբարձումյան
2021թ. հետո Թուրքիայում հայերի ու Հայաստանի նկատմամբ ատելությունն աննախադեպ է. Վարուժան Գեղամյան
Հայ թուրքագետների թյուրքագիտական գրքերի շնորհանդեսը՝ ՈւՂԻՂ
Տնտեսության անկասելի ընթացքը
«Այս ամենը խոսում է նոր սպասվող պատերազմի և ռազմական գործողությունների մասին, որովհետև Ադրբեջանի ձեռագրին միայն հիմարը կարող է ծանոթ չլինել, որ ամեն ինչ այսպես է սկսվում: Այսպես սկսվել է 44-օրյա պատերազմը, այսպես սկսվել է ապրիլյան պատերազմը և մնացած ռազմական բախումները՝ 44-օրյա պատերազմից հետո»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն երկրի անունը, որին միլիոններ են վճարել, որ զենք մատակարարի, բայց դեռ չի մատակարարել:
Թվիթերում օգտատերերից մեկը տարածել է տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի (Դիջեյ Էդոյի) մասնակցությամբ:
Ինչ վերաբերում է Իրանի անհանգստություններին, ասաց, որ նման հարց իր հետ հանդիպմանը չի բարձրացվեց.
Արցախն Ադրբեջանի կազմում չէ. այս վետոյով չենք կարող ամբողջ աշխարհի դեմ կռիվ տալ. Փաշինյան
«Տեսականորեն, հնարավո՞ր է արդյոք, որ 2025թ. հետո Արցախում խաղաղապահների ներկայությունը պահանջված չլինի:
Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ քիչ է պայմանավորվածություններ ստորագրելը, դրանք պետք է կատարվեն և այդ առումովշատ կարևոր է, որ միջազգային մոնիտորինգի մեխանիզմը լինի:
«Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ է Ադրբեջանը դիրքեր տեղադրել ԼՂ շուրջ և ինչո՞ւ են կրակում ԼՂ վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը, առաջին հերթին, պետք է տեսնեն, զգան, ընդունեն […]
«Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու, իսկ իմ կարծիքով՝ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, ասել, որ գիտեք՝ ինչ, ադրբեջանցիները հայաստանցիների հետ պիտի չշփվեն և հայաստանցիներն էլ՝ ադրբեջանցիների, այդքան էլ ճիշտ չէ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում չկա որևէ նախադասություն, որից բխում է, որ ՀՀ օրենսդրությամբ պիտի չգործեն այդ ճանապարհները, իսկ Ադրբեջանի ճանապարհներն, ըստ նրա՝ պետք է գործեն Ադրբեջանի օրենսդրությամբ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Հանրային Հ/Ը հարցերին. ՈՒՂԻՂ
«Որևէ զարմանալու բանչկա, նրա ելույթն ունիընդամենը մեկ նպատակ՝ գալիք արհավիրքներից, երբ դրանք լինեն, կանգնի և ասի՝ ինչպես ես ասել էի նոյեմբերի 10-ի Կառավարության նիստում, ես այդ մասին զգուշացրել էի։ Ավելին ասեմ՝ Նիկոլ Փաշինյանը երկու ելույթ է գրել՝ մեկը՝ Կառավարության նոյեմբերի 10-ի ելույթն է, մյուսը՝ այն, որը կունենա արհավիրքից հետո»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մամիջանյանը՝ շեշտելով՝ Փաշինյանի երեկվա ելույթը ներքին սպառման համար էր, մեղավորներ կարգելու մասին և ոչ ավելին։
«Ելնելով իր քաղաքական գոյատևման նկատառումներից, Փաշինյանը հասկանում է, որ Ղարաբաղը չի պահի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Эхо Кавказа»-ի ռուս քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը, անդրադառնալով Ռուսաստանում և Արևմուտքում հայ-ադրբեջանական բանակցություններին, Արցախի կարգավիճակի հարցին, հայ-ռուսական հարաբերություններին և Ռուբեն Վարդանյանի նշանակմանն Արցախի պետնախարարի պաշտոնում:
2018 թվականին՝ վարչապետ ընտրվելուց հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևին կիրթ և կառուցողական անվանող Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 10-ին ուղիղ եթերով հեռարձակվող ՀՀ Կառավարության նիստի ընթացքում Ալիևի գործողությունները նմանեցրեց ահաբեկչական խմբավորումների գործողություններին։
44-օրյա պատերազմի առաջին օրերին՝ հայրենի Հադրութը, իսկ շաբաթներ անց՝ նաև որդուն կորցրած տիկին Իդան շաբաթը մի քանի անգամ գալիս է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհում որդու շիրմին, համբուրում սառը շիրմաքարը, ժամերով նստում որդու նկարի մոտ ու մտքով զրուցում նրա հետ։