Միլիարդներ ենք դնում, բայց ամբողջ ճանապարհներին ունենք կարկատաններ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհեց ասֆալտապատման աշխատանքների որակից, որն իրականացնում է իր իշխանությունը։

«Երեկ մենք խոսեցինք նաև թերությունների վերացման մասին, նախ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում թերություն վերացնելը։ Ենթադրենք՝ ճանապարհը կառուցվել է, և 6 կամ 3 ամիս հետո փոս է այնտեղ հայտնվել, դե, շինարարն ասում է՝ գնամ թերությունը վերացնեմ, ու փոսը ծածկում է։ Հինգ օրից մի ուրիշ տեղ է փոս հայտնվում, ասում է՝ «օքեյ», կգնամ, դա էլ կվերացնեմ, 7 օրից՝ կրկին, ու արդյունքում ունենում ենք կարկատանների հավաքածու։ Սա անընդունելի է։ Կներեք, բայց Հայաստանում թերություն վերացնելու կուլտուրան շինարարության և ճանապարհաշինության ոլորտում շատ կասկածելի է։ Նույնիսկ, եթե այս փոսն օբյեկտիվ պատճառով է եղել, այն լցնելիս փոսը ճանապարհից կամ բարձր, կամ ցածր է լինելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև դիմելով Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում չկա մի կետ, որտեղ երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվել է։

«Չեմ չափազանցնում, ստուգեք, կամ ինձ տարեք ու հակառակը ցույց տվեք։ Սա խնդիր է, մենք այս ոլորտում միլիարդներ ենք դնում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս