Մոսկվան շարունակում է մնալ ռազմական գործողությունների դադարեցման գլխավոր երաշխավորը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցություններին և ականապատ դաշտերի քարտեզների՝ հումանիտար փոխանակմանը, ասել է.

«Ռուսաստանը և՛ մնում է Երևանի գործընկերը, և՛ վճռական ներդրում է ունենում ռազմական գործողությունների դադարեցման համար, մասնավորապես, 2020թ. աշնանը։ Եվ ներդրում է ունենում՝ կանխելու ավելի ծանր վիճակը, կարելի է նույնիսկ ասել՝ Հայաստանի պարտությունը։

Միաժամանակ, մենք միշտ էլ հատուկ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին։ Ռուսաստանը ակտիվ աջակցություն է ցուցաբերել գերիների, պահվող անձանց փոխանակմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանակմանը։ Պատրաստ ենք շարունակել այդ ջանքերը, որոնք հարավային Կովկասին խաղաղություն են բերում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031