Ադրբեջանում պահվող ռազմագերիների կադրերը մեր բոլորիս արժանապատվության հարցն է. Շաքե Իսայան

ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարությունները նորություն չեն, առնվազն վերջին տարիներին մշտապես դրանց մասին փորձագետները բարձրաձայնել են։

«Փաստն այն է, որ այսօրվա իշխանություններն ականջներն ու աչքերը փակել են և, ինչպես իրենք են նշում՝ ունեցել են մեկ հստակ պայման՝ խաղաղության օրակարգ, և ամեն գնով գնում են դրան։ Նրանք կարող էին լսել այդ ազդակները, ժողովուրդը լավ խոսք ունի՝ ասողին լսող է պետք։ Եթե մինչև այս մենք բոլորս ասել ենք, և մեզ չեն լսել, սա նշանակում է, որ այսօր էլ փաստորեն այն, ինչ խոսում ենք այստեղ, դժվար թե օրվա իշխանությունները մեր ասածներից հետևություններ անեն»,- «Ի՞նչ ուղերձներ ենք հղում հասարակությանը» պանելային քննարկման ժամանակ ասաց Շաքե Իսայանը։

Ըստ նրա, օրվա իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Թուրքիան ու Ադրբեջանը թույլ են տալու հայերի խաղաղ գոյությունը Հայաստանում։

Անդրադառնալով Բաքվի բանտում պահվող պատանդների խնդրին, նախկին պատգամավորն ասաց, որ պարտավոր են հարցը դնել միջնորդների և դաշնակիցների առջև։

Կարդացեք նաև

«Մենք ունենք ռազմագերիներ, ինքնությունը դեռևս չպարզած անձինք, երեկ մենք լսեցինք, որ 4 ամսով երկարաձգվել է Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների կալանքի ժամկետը։ Այս ամենը բոլորիս արժանապատվության հարցն է»,- շեշտեց Շաքե Իսայանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս