Սեպտեմբերյան ցույցերից հետո կալանավորված արցախցի երիտասարդների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում ընթացող՝ Սեպտեմբերյան ցույցերից հետո կալանավորված արցախցի երիտասարդների գործով (11-ի գործ) դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 6-ին,  ժամը 14։00-ին։

Ինչպես հայտնեց նիստը նախագահող դատավոր Արամայիս Ասատրյանը՝ հաջորդ նիստին հրավիրելու են գործով վկաներ Գրիգոր Ջաղեցյանին, Աշոտ Ռուշանյանին, Նադեժդա Մամյանին և Ռուսլան Գոնդակչյանին:

Այսօր կողմերին լսելուց հետո դատարանն անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը։

Մեղադրող դատախազի կողմից ապացույցների մասին արձանագրումները, այդ թվում՝ տեսագրությունների զննության վերաբերյալ, ընթերցելուց հետո փաստաբան Հովհաննես Խուդոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով. «Վարույթն իրականացնող մարմինն առանձնացրել է միայն մեղադրյալների վերաբերյալ գործողությունները, մինչդեռ ենթադրվում է, որ տեսանյութում երևացող ամեն ինչը պետք է արձանագրվի: Իսկ տեսանյութում հստակ երևում է՝ ինչպես են ոստիկանները կատարում տարբեր տեսակի հանցագործություններ, նրանք կատարում են այնպիսի գործողություններ, որոնք մեկնաբանվում են՝ որպես հանցագործություն, արդեն մեր վստահորդների համար:

Կարդացեք նաև

Սա ևս մեկ անգամ վկայում է, որ  գործը միակողմանի քննության է ենթարկվել»:

Հովհաննես Խուդոյանի հայտարարությանը միացան նաև մյուս մեղադրյալների փաստաբանները:

Լազերային սկավառակների զննության փուլին դատարանն այդպես էլ չհասավ. մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը դա պայմանավորեց աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

Նիստից հետո արդեն լրագրողների հետ զրույցում, խոսելով գործի ընթացքի մասին, փաստաբան Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ պրոբլեմատիկ է, որ նիստերը ձգձգվելու պոտենցիալ ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս