Ի՞նչ սպասել ԱԱԾ-ից Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի գործով. Փաստաբանները մանրամասնում են՝ ՈւՂԻՂ

2022թ. հուլիսին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվեց:

Ավելի ուշ Կառավարությունը հետևյալ կերպ մեկնաբանեց մեր հայրենակցի՝ ՀՀ մուտքի արգելքի վերաբերյալ որոշումը՝ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ:

Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում»:

Մուրադ Փափազյանը հայց ներկայացրեց Վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ պահանջով, որ դատարանը ԱԱԾ-ին պարտավորեցնի ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները հանել:

Կարդացեք նաև

Նույն պահանջով դատարան էր դիմել նաև ՀՅԴ-ական Մասիս Աբրահամյանը: Օրեր առաջ դատարանը հօգուտ հայցվորների որոշում կայացրեց՝ ԱԱԾ-ին պարտավորեցնելով այդ անձանց անունները հանել անցանկալի անձանց տվյալների բազայից:

Այսօր այդ առիթով ասուլիս էին հրավիրել Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, հայցվորների ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը: Սիրանուշ Սահակյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ներկա չէր ասուլիսին:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ դատարանի այս որոշումը շատ կարևոր էր սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ռուբեն Մելիքյանն էլ նշեց՝ դատարանը շատ որակյալ որոշում է կայացրել, և ինքը շատ բարձր է գնահատում այս որոշումը:

«Ակնկալվում է, որ ԱԱԾ-ն կդիմի Վերաքննիչ դատարան, բայց մի փոքր հույս պահպանում եմ, որ դատարանի որոշմանը խորապես ծանոթանալուց հետո ԱԱԾ-ն կփորձի լուծումներ գտնել այս հարցի վերաբերյալ: Խորը հարգանք ունենք ԱԱԾ-ի՝ որպես ինստիտուտի նկատմամբ, կառույցը որպես օտար չենք դդիտում, բայց երբ խոսքը վերաբերում է ազգությամբ հայերին, չափանիշները պետք է շատ հստակ լինեն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ այն թշվառ դրությունը, որում գտնվում ենք մենք այժմ, մեծ մասամբ պայմանավորված է նաև ԱԱԾ-՝ որպես կառույցի՝ իր դիրքերի զիջմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս