Հարավային Կովկասում Թուրքիայի ֆոկտորը չափազանց մեծացել է. Ստեփան Դանիելյան
Հանրային քննարկում՝ տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան թեմայով՝ ՈւՂԻՂ
«Մեր պետությունը հիմա նստած է վառոդի տակառի վրա, որն ամեն օր կարող է պայթել»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկմանն ասաց խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
«Երբեմն ստիպված ես քաղաքացիներին բացատրել՝ ինչպիսի մանիպուլյացիաներ ու կեղծիքներ են կատարվում իշխանությունների կողմից: Ամեն օր է դա հորդում: Պետք է մի քիչ ավելի ջանք դնենք, որ բացահայտենք՝ արդարությունից ու ազնվությունից խոսող իշխանությունները, որոնք ասում են, թե իբր կոռուպցիա չկա, ինչ ունեցվածքի տեր են դարձել»,- «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«Այս իշխանությունները մեդիառեսուրս ասելով՝ հասկանում են ինտերնետ տարածքում ցանկացած բան՝ ֆեյք լրատվություն գեներացնող ֆեյսբուքյան էջերից մինչև յութուբյան ալիքներ ու ֆեյք կայքեր։ Հսկայական ռեսուրսներ են ներդրվում, ինչը նշանակում է, որ իշխանությունները հասկանում են՝ խնդիր ունեն»,- «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տվյալ պահին իրավիճակը Վայոց ձորում, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, հարաբերականորեն խաղաղ է։ Մոտավորապես 2 շաբաթ առաջ էր միջադեպ գրանցվել, որի վերաբերյալ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկմանն արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը հիշեցրեց, որ տարիներ առաջ Ալիևը ուզում էր գոնե երկու տարածք, հետո ախորժակը բացվեց, եղավ 6, հետո հինգ, հիմա Արցախն Ադրբեջան է, և ավելին՝ ներխուժել է Հայաստանի տարածք՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքները, գնահատականները։
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի նախագծով Վայոց ձորի մարզպետարանին հատկացվող բոյւջետային հատկացումները ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:
Տավուշի մարզպետարանի բյուջեն 2023 թվականին կկազմի 545 միլիոն դրամ
2023 թվականի բյուջեով Սյունիքի մարզպետարանին կհատկացվի 12 միլիարդ դրամ
2023 թվականին Շիրակի մարզպետարանի բյուջեն կավելանա 700 միլիոն դրամով
2023 թվականին Լոռու մարզպետարանի բյուջեն կկազմի 643 միլիոն դրամ
Կոտայքի մարզպետարանի 2023 թվականի բյուջեն կավելանա 60 միլիոն դրամով
Գեղարքունիքի մարզպետարանին 2023 թ. կհատկացվի 10 միլիարդ դրամ՝ նախորդ տարվանից 600 միլիոնով ավելի
Արմավիրի մարզպետարանում աշխատավարձի աճ կա, պարգևատրումների՝ նվազում
Արարատի մարզպետարանի բյուջեն կավելանա 587 միլիոն դրամ՝ կազմելով 9,6 միլիարդ դրամ
Արագածոտնի մարզի բյուջեն 66 միլիոն դրամով ավելացել է՝ աշխատավարձի ֆոնի բարձրացման պատճառով
«Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, և այդ որոշմամբ շարժվում ենք առաջ: Ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի, որ իմ պաշտոնավարման ընթացքում, կան ծրագրեր, որոնք ցանկանում եմ շարունակել: Ծրագրերն իրականացնում եմ և կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը պետք է փոխանցվի այլ մարդու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
ՔՊ ընտրությունը չի կեղծվել՝ շփոթմունք է եղել. Հակոբ Սիմիդյան
Խորհրդարանում պետբյուջե 2023-ի քննարկումների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցադրմանը՝ տեղեկացրեց, որ «շինթույլտվություն՝ ԿամԱԶների դիմաց» գործարքում հանցագործության դրվագներ չեն եղել:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցրեց՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչինչ տեղի չի ունեցել։
Փաստորեն շինբարեկարգման վարչության պետին չեք ճանաչում.ծանոթացե՛ք. Քաղաքապետ
Հոկտեմբերի 29-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում նահատակված Գևորգ Ղուզանյանի եղբայրը՝ Մխիթարը։
Պարոն Սարգսյան, ոնց հասակացա՝ ինձ միակ կարոտողը Դուք էիք. Քաղաքապետը՝ Հայկ Սարգսյանին
«2023 թվականի բյուջեով նախատեսված է, որ պատվիրակված լիազորությունների գումարը կկազմի 42 միլիարդ 316 միլիոն դրամ, որոնցից խոշոր մասերն են՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երևան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունները՝ 18 միլիարդ դրամի շրջանակներում, Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպումը՝ 2 միլիարդ 700 միլիոն դրամի շրջանակներում»։
Եթե պետք է խնդիրը լուծել, ուրեմն պետք է քանդենք և լուծենք. Հրաչյա Սարգսյան
Գնել Սանոսյանի ղեկավարած կառույցի բյուջեն ավելացել է 11.5 տոկոսով
«Նախորդ շաբաթ եղել է 4813 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 1014 հիվանդ: Մանկական կանչերի թիվը եղել է 412, հիվանդանոց է տեղափոխվել 169 երեխա»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Նախորդ շաբաթ 2219 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից 1149-ը՝ «ժոնգտոնգ» մակնիշի, 650-ը՝ «Հագեր» մակնիշի, և «Գազել» մակնիշի 426 ավտոբուս: Միաժամանակ եղել է 16 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը: