Այսօր «Ռեվյու» հաղորդման հյուրերն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն ու իրավաբան Արսեն Բաբայանը: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել 22:50-ին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում դեռ քննարկում տեղի չի ունեցել Սահմանադրություն փոփոխություն անելու համար ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեում «այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարում լինելու մասին: Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Չնայած 7-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանը շատ բուռն էր ու անգամ ուղեկցվել էր էթիկայի նորմերի խախտմամբ, նստաշրջանի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվել: Անգամ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ներկայացուցիչներն են պնդում՝ էթիկայի հանձնաժողով ունենալու անհրաժեշտության մասին խոսելու առիթներ բազմիցս են եղել:
168 Լրահոս
«Ընթանում է նախաքննություն, և ես առիթ եմ ունեցել ասելու, որ անմեղության կանխավարկածը չպետք է ոտնահարել, կան որոշակի փաստեր, որոնց մասին նախաքննական մարմինը խոսել է, երբ գործը կավարտվի, և կլինի նոր ընթացք, նոր մեկնաբանություններ կլինեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
«2019թ. հունիսից մինչ օրս սպասում ենք մեր կարգավիճակի ճշգրտմանը: 300 հոգի կորցրել է աշխատանքը: Սակայն նոր կառույցը՝ կրթական հիմնադրամը, որ պետք է լինի, դրա կանոնադրությունը չկա: Ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում կանոնադրության ուղղությամբ և մինչև հիմա չեն կարողանում լուծել այդ հարցը: Կարծում եմ՝ մրցույթը սխալ է, քանի որ չեն ընտրում այն մարդկանց, որոնք կարող են օգտակար լինել տվյալ աշխատանքների համար»,- լրագրողների հետ զրույցում պնդում էին Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները։
Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցել է ընտրողների 47,81%-ը։ Նախնական արդյունքներով՝ առաջատարը «Նոր Ադրբեջան» կուսակցությունն է:
«Կա տպավորություն, որ խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը ներքին բաժանմամբ որոշում են կայացրել չսահմանափակել օրենսդրի նախաձեռնողականությունը և մեծ ազատություն տալ դրան, ու ինչ-որ ներքին համաձայնությամբ խրախուսվում է խորհրդարանի ակտիվությունը»,- ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Փաստաբան Տիգրան Սարգսյանը այսօր պետական համակարգում անընդհատ առաջացող խնդիրների հիմքը տեսնում է 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով ստեղծված Սահմանադրության՝ «արհեստական ստեղծված փաստաթղթի» հիմքում: Ըստ նրա՝ այն նպատակ չի ունեցել բարելավել պետական կառավարման համակարգը, այլ պարզապես ցանկացել է նախկին քաղաքական ռեժիմի համար գոյության շարունակականություն ապահովել:
«Պետք է փաստել, որ այսօրվա իշխանությունը չի ցանկանում, որ ինչ-որ դատարան լինի իր կոշիկի տակ, և դա է պատճառը, որ քաղաքական որոշում է կայացվել, որ պետք է լինի հանրաքվե: Այստեղ կարևորում եմ, որ ՍԴ-ի դատավորները, անդամներն իրենց վերաբերմունքը հայտնեն, և ոչ այսպես կրավորական կեցվածքով ձայն չհանեն, որովհետև իրենց իրավունք-պարտականությունների հետ կապված քաղաքական որոշում է կայացվել: Կարծում եմ, որ վերջինները պետք է բարձրաձայնեն, իրենց կարծիքը հայտնեն, ինչո՞ւ ոչ՝ որպես պրոֆեսիոնալներ, իրավագետներ՝ պետք է փաստեն, որ, այո, քաղաքական որոշում է՝ իր բոլոր իրավական հետևանքներով»,- ասաց փաստաբանը:
Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցների բողոքի ակցիան՝ ԿԳՄՍ նախարարության մոտ. ՈՒՂԻՂ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Սահմանադրության 213-րդ հոդվածն անցումային դրույթներում ինչ-որ տեղ սպառվելու է, և սպառումը վրա է հասնում այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում չի մնա որևէ դատավոր, որը նշանակվել է մինչև գործող Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը:
Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
«ՀՀ նախագահն ինքը թող մեկնաբանի, թե ինչու չի դիմել Սահմանադրական դատարան, իհարկե, Սահմանադրությունը նրան թույլ տալիս էր դիմելու Սահմանադրական դատարանին՝ ԱԺ որոշումների սահմանադրականությունը վիճարկելու համար, բայց նախագահն այդ տարբերակը չի ընտրել, դա նրա իրավունքն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Ընտրություններն Ադրբեջանում, Ալիևի հայտարարությունները, Արցախյան հարցի շուրջ վերջին գործընթացներն ու զարգացումները». ՈՒՂԻՂ
«ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները». ՈՒՂԻՂ
«Գնա՞լ, թե՞ չգնալ սահմանադրական փոփոխությունների, ո՞րն է դրա արժեքը». Փաստաբան. ՈՒՂԻՂ
«Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները ՀՀ-ում». ՈԻՂԻՂ
Սահմանադրական հանրաքվեն. պետականաշինության հնարավոր սպառնալիքները. իրավական համակագում իրավունքի և օրենքի ուժի վտանգները. ՈԻՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը միայնակ չէ հեղափոխություն անում, այդ հեղափոխության գործում իմ և իմ ընկերների ավանդն էլ կա, որ բանը հասել է նրան, որ նա ստիպված է գնալ այդ քայլին, թեպետ, ես վստահ չեմ, որ այնուամենայնիվ, այդ քայլը նա կձեռնարկի մինչև վերջ: Այսինքն՝ այդ հանրաքվեն տեղի կունենա: Ցավոք, այդ վստահությունը ես այս պահին չունեմ, դրա համար ամեն կերպ խրախուսում եմ Նիկոլ Փաշինյանին և իր հետևորդներին, որ այդ հանրաքվեն իրագործեն: Բովանդակային առումով այդ հանրաքվեն, իհարկե, դատարկ է, այսինքն՝ որևէ բովանդակային առաջարկ, թե ինչպիսին պետք է լինի մեր պետությունը, այդ հանրաքվեն չի ներկայացնում, թվում է՝ դրանով նրանք մանր տեխնիկական խնդիր են լուծում՝ իրենց համար ոչ օգտակար ՍԴ կազմը փոխում են իրենց համար շատ ավելի հավատարիմ դատավորներով:
ՀՀԿ երիտթևի անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Նազարյանի համոզմամբ՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետք է դրսևորի անհրաժեշտ քաղաքական կամք, հայտնվի հասարակության գիտակից հատվածի կողքին և Հանրաքվեի մասին օրենքը չստորագրի այնպես, ինչպես չստորագրեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Նազարյանը՝ ընդգծելով, որ, եթե Արմեն Սարգսյանը ցանկանում է, որ ժողովրդին հանրաքվեի և պլեբիսցիտի միջոցով դիմելու մշակույթն ամրապնդվի, ապա այստեղ առաջանում են մի շարք լրջագույն հարցեր։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ ընդունած որոշումն այսօր ուղարկել է ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի այն վավերացնելու համար։
Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել 22:50-ին:
Հայտնի են 2019-ի աշխարհի երջանիկ և դժբախտ, լավատես և հոռետես երկրները՝ ըստ «GALLUP International association»-ի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախագիծը քննարկման դնելու, փետրվարի 6-ին նախագիծը հաստատող՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելու շուրջ իրավաբանները, փաստաբանները պարբերաբար ահազանգում են գործընթացի հակասահմանադրականության մասին:
168 Մամուլի տեսություն
ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու գործընթացի հնարավոր ռիսկերն ու զարգացումները: