Մրցավար Բահրոմ Սադուլոևան նախ հեռացրել է «Էներգետիկի» դարպասապահին, ով դժգոհություն է հայտնել և հրել նրան: Այս քայլից հետո տանտերերի ֆուտբոլիստները սկսել են բռունցքներով իրենց դժգոհությունը հայտնել մրցավարին:
Ավարտվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը, որոնք կայացել են Հայաստանի 38 տարածաշրջաններում և Երևանի 12 վարչական շրջաններում:
«Զենիթի» բրազիլիացի հարձակվող Հալկը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել, որում նաև նշել է 2012 թ.-ի աշխարհի իր հավաքականը։
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ATP-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ։
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարծիք է հայտնել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Դավիդ Վիլյայի միջև գոյություն ունեցող տարաձայնության մասին:
Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է վերջին շրջանում թիմի ցուցադրած արդյունքների, ինչպես նաև «Շախտյորի» հետ առաջիկա խաղի մասին:
«Լոս-Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին փոխարինվելուց հետո փաթաթել են հատուկ ժապավենով MLS-ի հերթական տուրի հանդիպումներից մեկի ժամանակ:
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 4 տուրերի արդյունքում տեղ է զբաղեցնում վարկանիշային աղյուսակի 19-րդ հորիզոնականում:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հայտարարել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն Հոլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղին:
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ից սկսում է Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը:
Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն Լոնդոնի ATP մրցաշարում սերբ Յանկո Տիպսարևիչին հաղթելուց հետո թենիս է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ։
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ինտերի» դեմ խաղում կրած պարտության մեջ նաև դրական կողմեր է տեսնում։
«Բոլթոնի» նախկին ֆուտբոլիստ, անգլիացի 24-ամյա կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան, ով ավարտել է ֆուտբոլային կարիերան առողջական խնդիրների պատճառով, երեկ այցելել է «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտ, որտեղ մարտին կայացած «Տոտենհեմ» – «Բոլտոն» խաղում սրտի կաթված էր ստացել։
Երեկ Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկել է աշխարհի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցում են 16 հայ շախմատիստներ:
ՔՊՌ-ի կիսապաշտպան Ջոուի Բարտոնը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մարսելում», Եվրոպա լիգայի խմբային փուլում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում (2։2) գրավել է մրցակցի դարպասը անկյունայինից։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալում», հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից, որը նոյեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջից։ «Շատ ուրախ եմ հրավեր ստանալու համար։ Անհամբեր սպասում եմ», – գրել է Մանուչարյանը։
«Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան Sky Sport Italia-ի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայում «Չելսիի» դեմ վճռորոշ հանդիպումից: «Չելսին» և «Շախտյորը» երկու մեծ թիմեր են: «Շախտյորն» ինձ վրա լավ տպավորություն է թողել, և հեշտ չի լինի գնալ Ուկրաինա և խաղալ նրանց դեմ: Սակայն վճռորոշ խաղը «Չելսիի» դեմ դիմակայությունն է: Պետք է անենք ամեն ինչ հաղթանակի համար: «Չելսին» […]
Իտալական «Նապոլիի» նախկին հարձակվող Եզեկիել Լավեսին, ով ամռանը տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ, հայտարարել է, որ նեապոլիտանացիք կարող են պայքարել Սկուդետոյի համար։
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն ապաքինվել է վնասվածքից և միացել է մարզվողների ընդհանուր խմբին։
Անգլիայի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդի համար նոյեմբերի 14-ին Ստոկհոլմում կայանալիք Շվեդիայի հետ հանդիպումը կլինի հոբելյանական։
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն իր հայրենակից Պեպեի հետ այցելել է ձայնագրման ստուդիա։
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Արյեն Ռոբենը և Ֆրանկ Ռիբերին չեն թաքցնում, որ գոհ են ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի կատարած աշխատանքից։
Վարդան Մինասյանն էլ կնախապատրաստի թիմին նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստանի առաջնության «Փյունիկ» – «Ուլիս» հանդիպմանը:
Աշխատանքից հեռացվել են Փյունիկի գլխավոր մարզիչը, դարպասապահների մարզիչն ու թիմի բժիշկը:
«Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջիկա հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր 100 հանդիպումը կանցկացնի այդ մրցաշարում։
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Լոնդոնի «Չելսիի» հետ հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսել է իր թիմի պարտության պատճառների մասին։
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղադրվել է ճանայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտի արձանը, որը պատրաստված է մետաղյա պտուտակներից:
Այսուհետ կատալոնական ակումբի առաջատարը կգովազդի Head & Shoulders ընկերության շամպույնը:
Հայտնի է դարձել Անգլիայի հավաքականի կազմը, որը կմեկնի Ստոկհոլմ Շվեդիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման:
«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: