
Չիչարիտոն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»

Daily Mail-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել հարձակվող Խավիեր Էռնանդեսին:
Ըստ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի՝ Չիչարիտոն Ուիեն Ռունիից հետո հավակնում է անգլիական ակումբի լավագույն հարձակվողի կոչմանը:
Հիշեցնենք, որ 2014-15 մրցաշրջանին 27-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես եկավ «Ռեալ Մադրիդում», որի կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ:
Հավելենք, որ Չիչարիտոյի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Վեսթ Հեմը» և «Տորինոն»:
Սիրարփի Աղաբաբյան