Ես կարիերաս կավարտեմ «Բավարիայում» և երբեք չեմ գնա Քաթար կամ ԱՄՆ. Ֆիլիպ Լամ
«Բավարիայի» ավագը ցանկանում է ևս մեկ անգամ մյունհենցիների հետ հաղթել Չեմպիոնների լիգան: «Ուրիշ ֆուտբոլիստներ մեկնում են Քաթար կամ ԱՄՆ, բայց ես այդպիսինը չեմ: Իմ կարիերան կավարտվի «Բավարիայում»: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգան»,- Լամի խոսքերը մեջբերում է Transfermarkt-ը:
Լամը խաղում է «Բավարիայի» հիմնական կազմում 2005 թվականից:
Այս ընթացքում Լամը հաղթել է Գերմանիայի առաջնությունը (6 անգամ), Գերմանիայի գավաթը (5 անգամ), Գերմանական Լիգայի գավաթը, Գերմանիայի Սուպերգավաթը (2 անգամ), Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը