
Հնարավոր է՝ «Պարմայի» պատմության ընթացքում նվաճված տիտղոսներն աճուրդի հանվեն

Football-italia պարբերականի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ «Պարմայի» պատմության ընթացքում նվաճված տիտղոսներն աճուրդի դրվեն: Խոսքն Իտալիայի երեք Գավաթների, ՈւԵՖԱ-ի երկու Գավաթի, մեկական Եվրոպայի Սուպերգավաթի, Իտալիայի Սուպերգավաթի ու Գավաթակիրների գավաթի մասին է: Բոլոր գավաթները կրկնօրինակներ են:
Պատճառն այն է, որ իտալական ակումբն այս տարի սնանկ է ճանաչվել: Ակումբը չէր կարողացել նոր սեփականատեր գտնել, և ուղարկվել էր սիրողական դիվիզիոն, որտեղ հանդես են գալու «Պարմա Կալչյո-1913» անվանմամբ:
Ակումբից մնացել է միայն «Պարմա ֆուտբոլային ակումբի» բրենդը:
Սիրարփի Աղաբաբյան