Բաժիններ՝

Ֆուտբոլային բժիշկների ասոցիացիան աջակցել է «Չելսիի» բժիշկ Եվա Կարնեիրոյին

«Չելսիի» բժշկի գործողություններից բարկացել է միայն Ժոզե Մոուրինիոն: «Եթե ֆուտբոլիստը վնասվածք է ստանում և օգնություն է խնդրում, ապա դատավորը պարտավոր է բժշկին կանչել դաշտ` վիճակի գնահատման համար: Այդ պահին խաղացողը դառնում է բժիշկների խնամառուն: Բժիշկները պետք է օգնեն ֆուտբոլիստին` անկախ որևէ մեկից, նույնիսկ՝ գլխավոր մարզչից:

Ֆուտբոլային բժիշկների ասոցիացիան ամբողջովին աջակցում է տվյալ միջադեպում հայտնված բժիշկներին և նշում է նրանց բարձր պրոֆեսիոնալիզմը, խաղի կանոնների պահպանումը և ֆուտբոլիստի նկատմամբ պարտականությունները»,- ասված է ասոցիացիայի ուղերձում:

Goal.com-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը տեղի ունեցած «Սոունսիի» հետ խաղից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն քննադատել էր թիմի բժշկական շտաբի աշխատանքը: Պորտուգալացու կարծիքով՝ բժիշկների մեղքով «կապույտները» որոշ ժամանակ դաշտում գտնվում էին 8 հոգով:

Կիրակի Կարնեիրոն շնորհակալություն էր հայտնել այն օգտատերերին, որոնք իրենց աջակցությունն էին ցուցաբերել սոցիալական ցանցերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31