
«Բավարիայի» նպատակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչն է. Պեպ Գվարդիոլա

Իսպանացի մասնագետը պատրաստ է կրկնել նախորդ 2 մրցաշրջանների արդյունքը: «Ակնհայտ է, որ ես «Բավարիայի» հետ ցանկանում եմ նվաճել Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը,- հայտարարել է Գվարդիոլան:
Բունդեսլիգայում գերազանց ակումբներ կան, բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել 4 անգամ անընդմեջ նվաճել տիտղոսը: Դա հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք: Բացի դրանից, եթե մենք վնասվածքների հետ կապված պրոբլեմներ չունենանք, կցանկանայինք հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Մենք գերազանց թիմ ունենք»:
Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բավարիան» Գերմանիայի չեմպիոն է դարձել 2013-14 և 2014-15 մրցաշրջաններում:
Մինչև իսպանացի մասնագետի գալը մյունհենցիները 2 տարի անընդմեջ խաղացել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում, իսկ Գվարդիոլայի ժամանակ երկու անգամ խոշոր պարտություն են կրել կիսաեզրափակիչներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը