«Կոկկինակիսը քնել է ընկերուհուդ հետ: Կներես, բարեկամ»
Ավստրալացի թենիսիստը Մոնրեալի «Մասթերսի» երկրորդ շրջանի խաղի ժամանակ հրահրել է մրցակցին: Խաղարկումներից մեկի ժամանակ Կիրիոսը Վավրինկային ասել է, որ մեկ ուրիշ ավստրալացի՝ Տանասի Կոկկինակիսը, ինտիմ հարաբերություններ է ունեցել նրա ընկերուհու հետ (հավանաբար խոսքը խորվաթ թենիսիստուհի Դոննա Վեկիչի մասին է):
Կիրիոսն ասել է. «Կոկկինակիսը քնել է ընկերուհուս հետ: Կներես, բարեկամ»: Նրա այս հայտարարությունը հայտնվել է նաև եթերում:
Երբ Նիկին հարցրին, թե ինչո՞ւ է նա դա ասել, ավստրալացին պատասխանեց. «Վավրինկան չափազանց զրուցասեր էր դարձել, և ես ուղղակի ասացի դա»:
Խաղից հետո Վավրինկայի մարզիչ Մագնուս Նորմանը թվիթերում գրել է. «Նիկ Կիրիոս, դու շատ ցածր ես: Հուսով եմ, որ շրջապատումդ կան մարդիկ, ովքեր կսովորեցնեն քեզ կյանքը»:
Սթենը մրցակցի խոսքերի մասին այսպես է արձագանքել. «Շատ վշտացած եմ նրանից, թե ինչպես իրեն պահեց գործընկերս: Երբեք չէի կարող այդպիսի բան պատկերացնել: Այն, ինչ նա ասաց, ես նույնիսկ թշնամուս չէի ասի:
Ընկել այդպես ցած, դա բոլոր սահմաններից դուրս է: Այդպիսի վարքագիծը տեղ չունի ոչ կորտում, ոչ կորտից դուրս: Հուսով եմ՝ մեր մարզաձևի ղեկավարությունը չի աջակցի այդպիսի վարքագծին»:
Վավրինկան վնասվածքի պատճառով չավարտեց հանդիպումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը