Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ վերսկսված ամերիկյան ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։

Այս հայտարարությունը Թրամփն արել է Իրանի տարածքին նախորդ գիշեր հասցված ամերիկյան հարվածներից հետո։

«Երեկ գիշերը շատ հզոր հարված էր, և մենք պատրաստ ենք ցանկացած պահի ևս մեկը հասցնել», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի պնդմամբ՝ ամերիկյան ուժերը ոչնչացրել են Հորմուզի նեղուցի երկայնքով Իրանի տեղակայած նոր ռազմական սարքավորումները՝ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական։ Նրա խոսքով՝ հարվածների թիրախում են եղել նաև Իրանի վերականգնվող ռադարային և հրթիռային համակարգերը։

ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ իրանական ուժերը հրթիռ էին մշակում, որը նախատեսված էր ծովային ականներ տեղադրելու համար, և ամերիկյան ուժերը ոչնչացրել են այն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930