Մեսսին, Ռոնալդուն և Սուարեսը հավակնում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Լավագույն ֆուտբոլիստների տասնյակում են հայտնվել նաև Անդրեա Պիռլոն և Կարլոս Տևեսը, ովքեր արդեն լքել են Եվրոպան: Մրցանակակիրը կորոշվի օգոստոսի 27-ին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ժյուրին կազմված է ՈւԵՖԱ-ի բոլոր` 54 ազգային ասոցիացիաները ներկայացնող լրագրողներից: Ժյուրին որոշել է լավագույն տասնյակը, իսկ աշնանը կընտրի հաղթողին` լավագույն եռյակից` Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես և Կրիշտիանու Ռոնալդու:
Լավագույն տասնյակում հայտնվել են.
4. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս») – 24 միավոր
5. Նեյմար («Բարսելոնա»)- 23
6. Էդեն Ազար («Չելսի»)- 21
7. Անդրեա Պիռլո («Նյու-Յորք Սիթի»)- 12
8. Արթուրո Վիդալ («Բավարիա»)- 11
9. Կարլոս Տևես («Բոկա Խունիորս»)- 8
10. Պոլ Պոգբա («Յուվենթուս»)- 5
Նախկինում մրցանակին արժանացել են Լիոնել Մեսսին (2011թ.), Անդրես Ինիեստան (2012թ.), Ֆրանկ Ռիբերին (2013թ.) և Կրիշտիանու Ռոնալդուն (2014թ.):
Պատրաստեց Անի Գաբուզյանը