Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա

ՆԱՏՕ-ի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները զգուշացրել են, որ Ռուսաստանը գնալով ավելի անխոհեմ է դառնում և խոստացել են ավելացնել ճնշումը Մոսկվայի վրա:

Ուսուլա ֆոն դեր Լայենի և Մարկ Ռյուտեի հայտարարությունները հնչում են մեկ օր անց այն բանից հետո, երբ Գերմանիան Ռուսաստանին մեղադրեց Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման անհաջող փորձի համար։

«Լայպցիգը նշանավորում է Եվրամիության տարածքում նոր սրացում, որն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա խոստացել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն պարզապես կշարունակեն ճնշումը Մոսկվայի վրա, բայց կուժեղացնեն այն և չեն դադարի, «մինչև Ռուսաստանը չդադարեցնի ռմբակոծությունները և անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանություններն Ուկրաինայում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ հայտարարել է, որ դաշինքը, որի մեջ է մտնում նաև ԱՄՆ-ն, «լիակատար համերաշխություն է հայտնում Գերմանիային»։

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, որ օգոստոսի 4-ին պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարքով թիրախավորել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռը։ Մոսկվան նաև արձագանքել է Բեռլինի նոր պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ փակելու է Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտի մշակութային կենտրոնները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930