Բաժիններ՝

«Միլանը» հրաժարվել է «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտսելի տրանսֆերից

«Զենիթի» չափազանց բարձր պահանջի հետևանքով «Միլանը» հրաժարվել է «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտսելի տրանսֆերից:

«Միլանի» մարզական տնօրեն Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ իտալական ակումբը բանակցություններ չի վարում «Զենիթի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտսելի տեղափոխության վերաբերյալ:

Տրանսֆերի մերժման պատճառ է դարձել «Զենիթի» չափից ավելի բարձրացրած պահանջը:

Վիտսելի փոխարեն՝ «Միլանը» պայմանավորվել է «Լիվերպուլի» հետ Լուկաս Լևիի տեղափոխության մասին: La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը վաղը կժամանի Միլան` իր գործակալ Կիա Ջուրաբչանի հետ:

Ավելի վաղ բելգիացու գոծակալ Ռիկարդո Նապոլիտանոն հայտարարել էր, որ «Զենիթը» ֆուտբոլիստին բաց կթողնի 30 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31