Բաժիններ՝

Դավիդ Դե Խեան չի ցանկանում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց որոշումը դեռ չի հասունացել. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ապագան, ում հավակնում է «Ռեալը», դեռևս հարցականի տակ է:

«Մեր դարպասապահների մարզիչը հանդիպում է ունեցել Դե Խեայի հետ և հարցրել է, թե արդյոք նա ցանկանո՞ւմ է խաղալ: Դե Խեան պատասխանել է՝ ոչ: Հիմա ես պետք է որոշում կայացնեմ: Այն դեռ չի հասունացել:

Մենք ուշադիր հետևել ենք նրան նախամրցաշրջանային նախապատրաստական փուլում, և նա այնքան էլ լավը չէր. դա այն նույն Դավիդ Դե Խեան չէր: Նա թիմի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն էր: Երկրպագուների կարծիքով՝ նա «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 2 մրցաշրջանների լավագույն ֆուտբոլիստն է:

Կարո՞ղ է արդյոք Դե Խեան նորից լինել առաջին համարը «Մանչեսթեր Յունայթեդում», եթե մնա: Դա կախված է Ռոմերոյից և նրա պատրաստվածության աստիճանից»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31