
Զեպ Բլատերը կոչ է անում եվրոպական բոլոր առաջնություններին՝ անցնել «6+5» լիմիտին

ՖԻՖԱ-ի նախագահը եվրոպական լիգաների համար օրինակ է բերել Ռուսաստանին: FIFA Weekly ամսագրի իր սյունակում Բլատերն առաջարկել է բոլոր երկրներին ներդնել «6+5» համակարգը, ըստ որի՝ բոլոր ակումբները պարտավոր կլինեն դաշտում ունենալ 6 «տնային» ֆուտբոլիստներ:
Բլատերն ավելացրել է, որ նախորդ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղային ժամանակի 77 տոկոսը բաժին է հասել լեգեոներներին:
ՖԻՖԱ-ի նախագահն արդեն 2010թ. փորձել է ներդնել «6+5» համակարգը:
Նրա նախաձեռնությունը մերժվել է ԵՄ-ի աշխատանքային օրենսգրքի խախտման կապակցությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը