Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Լացիոյին» (2:0), «Ինտերը»` «Ջենովային» (1:0), իսկ «Ռոման» ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ (1:1):
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին սպասում է երեքխաղյա որակազրկում Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար։
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Սթոք Սիթին» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (2:0), «Չելսին» սեփական հարկի տակ պարտվեց «Բորնմուտին» (0:1), իսկ «Արսենալը» հաղթեց «Սանդերլենդին» (3:1):
Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «Բավարիան» պարտվեց Մյունհենգլադբախի «Բորուսիային» (1:3), «Բայերը»` «Հերտային» (1:2), իսկ Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում հաղթեց «Վոլֆսբուրգին» (2:1):
Դորտմունդի «Բորուսիայի» խաղն այս մրցաշրջանում պարզապես անհամեմատելի է նախորդ մրցաշրջանի հետ, երբ դորտմունդցիները հատուկենտ հաղթանակներ էին ունենում:
Կայացել են London Chess Classic շախմատային մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումերը: Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մայքլ Ադամսի հետ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթել է Վեսելին Տոպալովին:
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Խետաֆեին» (4:1), «Ատլետիկոն»` «Գրանադային» (2:0), իսկ «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ (1:1):
Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրում տեղի է ունեցել «Մարիտիմու»-«Սպորտինգ» հանդիպումը: Հայ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թիմը պարտվել է առաջատար «Սպորտինգին» նվազագույն հաշվով:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ԱՊԼ-ի 15-րդ տուրի խաղում «Բորնմուտից» կրած պարտությունից հետո (0:1), ասել է, որ լոնդոնցիների մոտ փոխվել են նպատակները:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հաղորդել է, որ կլքի թիմը, եթե նկատի քիմիայի մակարդակի անկում` ֆուտբոլիստների և անձնակազմի միջև:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Վեսթ Հեմի» դեմ անցկացրած խաղի մասին (0:0):
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Սանդերլենդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1):
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 14-րդ տուրում «Վալենսիայի» դեմ անցկացրած խաղի մասին (1:1):
«Ռեալի» պաշտպան Դանիլոն մեկնաբանություններ է արել «Խետաֆեի» հետ խաղից հետո (4:1), որի ժամանակ հարձակվող Քարիմ Բենզեման դարձել է 2 գոլի հեղինակ:
Տեղի են ունեցել London Chess Classic շախմատային մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումները: Մագնուս Կարլսենը ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Լևոն Արոնյանը` Վիշվանաթան Անանդի:
Գաղափարն աջակցություն է ստացել միայն Ասիական և Աֆրիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիաների կողմից: ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում չի կայացրել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 40-ի հասցնելու մասին: Այդ մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Վոլֆգանգ Նիրսբախը:
Երևանի «Արարատը» և «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային են ներկայացրել տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում թիմի 5 թեկնածուների անունները:
The Money Team ընկերության աշխատակիցները, որը զբաղվում է ամերիկացի բռնցքամարտիկի բրենդով ապրանքների իրացմամբ, Սուրբ Ծննդյան նվեր են մատուցել:
Հանրահայտ «The Sun» պարբերականը Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և հոլանդացի քիք-բռնցքամարտիկ Բադր Հարիի միջև հնարավոր սիրային կապի մանրամասներ է ներկայացրել:
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հայտարարել է, որ աշխարհի նախկին չեմպիոնուհին արժանի է մատչ-ռևանշի:
Հեղինակավոր whoscored.com կայքը եվրոպական առաջնությունների յուրաքանչյուր տուրից հետո ներկայացնում է խաղի լավագույն ֆուտբոլիստին և բոլոր ֆուտբոլիստների գնահատականները:
Թայսոն Ֆյուրիի պրոմոուտեր Միկ Հենեսին հաղորդել է, որ բրիտանացին կարող է հրաժարվել IBF վարկածով չեմպիոնական տիտղոսից, որպեսզի չանցկացնի պարտադիր պաշտպանություն` Վյաչեսլավ Գլազկովի հետ մենամարտում:
Մադրիդի «Ռեալին» դուրս են թողել Իսպանիայի Գավաթի 2015-2016 խաղարկությունից: Մադրիդցիների որակազրկման պատճառն է ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշևի մասնակցությունը 1/16 եզրափակչի՝ «Կադիսի» դեմ խաղում։
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ արտագնա խաղից առաջ գովեստի խոսքերով է արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի մասին:
Երկրպագուները դրոշները սկսել են այրել 60-րդ րոպեին, երբ Մովսիսյանը դաշտ է դուրս եկել փոխարինման:
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Լիգա 1-ի 17-րդ տուրում 11 մետրանոց հարվածով գրավելով «Նիցցայի» դարպասը՝ դարձել է Ֆրանսիայի առաջնություններում ՊՍԺ-ի լավագույն ռմբարկու:
«Ռեալը» գտել է Դենիս Չերիշևի որակազրկման անօրինականության հաստատումը: «Մրցաշարի կոմիտեի գլխավոր մրցավարն ընդունել է այն փաստը, որ Չերիշևն անհատական ծանուցում չի ստացել որակազրկման մասին:
«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն երկար ժամանակ դատական քաշքշուկների թոհուբոհում է: Օրերս դատարանի որոշմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման:
Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic շախմատային մրցաշարը: 1-ին տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, իսկ հոլանդացի Անիշ Գիրին հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Վալերի Կեչինովը «Սպորտ-Էսպրեսին» տված հարցազրույցում մեկնաբանել է «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի շուրջ ստեղծված իրավիճակը: