Բաժիններ՝

«Բավարիան» հետխաղյա 11 մետրանոցներով նվաճեց Գերմանիայի գավաթը

Մյունխենի «Բավարիան» 18-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր: Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում մյունխենցիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային», որը մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսի:

Հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի ժամանակ «Բորուսիայից» դիպուկ էին Սինձի Կագավան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Մարկո Ռոյսը, իսկ Սվեն Բենդերը և Սոկրատիս Պապաստատոպուլոսը վրիպեցին: «Բավարիայից» դարպասը գրավեցին Արտուրո Վիդալը, Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլերն ու Դուգլաս Կոստան, իսկ Ջոշուա Կիմիխի հարվածն անհաջող էր:

Գերմանիայի Գավաթ, եզրափակիչ

«Բավարիա» – «Բորուսիա»՝ 0:0

11 մետրանոցներով՝ 4:3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031