«Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «ՊՍԺ»-ն կարող են Նեյմարին իրենց կողմը գրավել
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը:
Աստղային բրազիլացու պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ., իսկ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ կողմերը հիմա բանակցություններ են վարում գործող համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ:
Հաղորդվել է, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունն ուզում է ֆուտբոլիստի հրաժարագինը 190 մլն եվրոյից բարձրացնել մինչև 220 մլն-ի, ինչն այդքան էլ ձեռք չի տալիս Նեյմարին:
Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, բանակցությունների անհաջող ընթացքի դեպքում «ՊՍԺ»-ն, «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ են ձեռք բերել 24-ամյա հարձակվողին:
3 տարբերակից ամենահավանականը «ՊՍԺ» տեղափոխվելն է, քանի որ մադրիդյան ակումբը «Բարսելոնայի» առաջին մրցակիցն է, իսկ մանկունյանցիները հաջորդ մրցաշրջանում չեն խաղալու Չեմպիոնների լիգայում:
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Նեյմարը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել է 30 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը