
«Ամոթ է, որ ես պարտվեցի Ֆյուրիին». Վլադիմիր Կլիչկո

Վլադիմիր Կլիչկոն խոսել է ռևանշում հաղթելու և այն մասին, որ գտնվում է լավ մարզավիճակում:
«Ես ամաչում եմ այն բաից, որ սխալ եմ թույլ տվել և պարտվել եմ Թայսոն Ֆյուրիի հետ մենամարտում, որովհետև նա գերծանր քաշային կարգի այն աշխարհի չեմպիոնը չէ, ում ես կուզենայի նայել և հպարտություն զգալ: Նրա արտահայտությունները վշտացնում են»,- Կլիչկոյի խոսքերն է մեջբերում boxingscene-ը:
«Ես պետք է կատարեմ իմ միսիան: Դուք պետք է տեսնեք այդ մենամարտը, քանի որ այն չի լինի առաջինի կրկնությունը: Ես այս սպորտաձևով զբաղվում եմ արդեն 26 տարի, ես չեմ կարող բողոքել իմ առողջությունից և մինչև հիմա ընդունակ եմ մրցակցել ամենաբարձր մակարդակի վրա: Իրականում ես ինձ հիասքանչ եմ զգում: Ես 40 տարեկան եմ, բայց ես գերազանց եմ ինձ զգում»,- նշել է ուկրաինացի բռնցքամարտիկը:
Նշենք, որ ռևանշ-մենամարտը տեղի կունենա հուլիսի 9-ին, Մանչեսթերում:
Նախօրեին Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ 3 անգամ ընկել է սպարինգ-գործընկերոջ հարվածներից, ինչի պատճառով մնացել է առանց մարզիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը