Բաժիններ՝

«Ցանկալի կլիներ խոշոր հաշվով հաղթել Անգլիայի գավաթը, բայց ինձ կբավարարի 1:0 հաշիվը». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է Անգլիայի գավաթում «Կրիստալ Փելեսի» դեմ կայանալիք եզրափակիչ խաղի սպասումներով:

«Այնպիսի ակումբներին, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, միշտ տիտղոսներ են պետք: Ֆուտբոլիստներին՝ նույնպես: Այդ մասին դուք կարող էիք կարդալ ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Ահա թե ինչու է այդքան կարևոր Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթել «Կրիստալ Փելեսին»: Դա դժվար կլինի անել, որովհետև նրանք ուժեղ թիմ ունեն: Կարծում եմ՝ մրցակիցը կպաշտպանվի և կփորձի արագ հակագրոհներ կազմակերպել: Մեր խնդիրն է՝ լավ սկսել խաղի մեկնարկը: Իհարկե, ցանկալի կլիներ հաղթել խոշոր հաշվով, գեղեցիկ գոլերով, բայց ինձ կբավարարի հաղթանակը 1:0 հաշվով: Յուրաքանչյուր եզրափակչում ամենակարևորը հաղթանակն է»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Կրիստալ Փելես» խաղը տեղի կունենա մայիսի 21-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս