
«Մանչեսթեր Յունայթեդն»՝ Անգլիայի գավաթակիր

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ 12-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի գավաթակիր:
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած եզրափակիչում «կարմիր սատանաները» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան «Կրիստալ Պելեսի» նկատմամբ: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Ավելացված ժամանակում Լուի Վան Գալի թիմը 10 խաղացողներով. խաղից հեռացվեց պաշտպան Քրիս Սմոլինգը: 110-րդ րոպեին մանկունյանիցները հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Ջեյսի Լինգարդը:
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Գավաթում նախորդ անգամ հաղթել էր 2003-04թթ. մրցաշրջանում:
Անգլիայի Գավաթ, եզրափակիչ
«Կրիստալ Պելես» – «Մանչեսթեր Յունայթեդ» 1:2
Ջեյսոն Պանչոն, 78 – Խուան Մատա, 81, Ջեյսի Լինգարդ, 110