Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է բոլոր նրանց, ովքեր քննադատում են իրեն՝ ազգային ընտրանիում վատ հանդես գալու համար:
Չինական «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում մեքսիկական «Ամերկայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակից հետո խոսել է թիմի խաղի մասին, ինչպես նաև՝ առաջիկայում «Բարսելոնայի» հետ կայանալիք դիմակայության մասին:
«Don Balon»-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության «Ֆիորենտինայի» դեմ խաղում տարած հաղթանակը (3:1):
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն խոսել է այն մասին, որ «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին դեռ չի վաստակել իր տեղն ազգային ընտրանում:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսն իր կարծիքն է հայտնել «Վիլյառեալից» կրած պարտության մասին (0:1):
Շվեյցարական Նյոնում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, որը որոշել է մրցաշարի 1/8-րդ եզրափակչի մրցակիցներին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղի (2:2) մասին կարծիքով:
Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում ջախջախեց «Ուդինեզեին» (4:0), իսկ «Յուվենթուսը» սեփական հարկի տակ հաղթեց «Ֆիորենտինային» (3:1):
Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում հաղթեց «Ասթոն Վիլլային» (2:0), «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վեսթ Բրոմվիչի» հետ (2:2), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Բորնմուտին» (1:2):
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Ատլետիկին» (2:1), «Ռեալը» պարտվեց «Վիլյառեալին» (0:1), իսկ «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Դեպորտիվոյի» հետ (2:2):
Տեղի ունեցան London Chess Classic շախմատային մրցաշարի եզրափակիչ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, իսկ Մագնուս Կարլսենը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին և Անիշ Գիրիի ու Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կխաղա թայ-բրեյքում, որն էլ կորոշի մրցաշարի հաղթողին:
Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Ինգոլշտադին» (2:0), «Բայերը» ջախջախեց Մյոնհենգլադբախի «Բորուսիային» (5:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան» …. «Այնտրախտին» ():
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հաստատում է, որ Պեպ Գվարդիոլան «Բավարիայի» հետ պայմանագրից հետո կարող է տեղափոխվել «Օլդ Թրաֆֆորդ»:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է Եվրո-2016-ի վիճակահանության արդյունքները:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Եվրո-2016-ի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
«Երեք առյուծների» մարզիչը վստահ է, որ իր թիմը դժվար մրցակից կլինի Եվրոպայի առաջնության յուրաքանչյուր մասնակցի համար:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն ընդգծել է, որ իր թիմը ձգտելու է հաղթանակի 2016թ. Եվրոպայի տնային առաջնությունում:
Մոսկվայում տեղի ունեցավ մենամարտ 4 քաշային կատեգորիաներում` նախկին աշխարհի չեմպիոն Ռոյ Ջոնսի, ով աշնանը դարձել է Ռուսաստանի քաղաքացի և առաջին ծանր քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Էնցո Մակկարինելիի միջև:
Լոնդոնում տեղի ունեցան London Chess Classic շախմատային մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Մաուրո Գևգեոզյանը պերուական «Ալյանսա Լիմայի» ֆինանսական խնդիրները հաշվի առնելով՝ չի երկարաձգելու գործող պայմանագիրը:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ապագա պլանների մասին: Ռոնալդուն խոսել է նաև «Բարսելոնա» տեղափոխության մասին և դիտարկել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու հավանականությունը:
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կազմել է իր երազանքների թիմը: Իբրահիմովիչն իրեն բնորոշ քայլ է կատարել՝ երազանքի թիմում ընդգրկելով ինքն իրեն:
«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին խոստովանել է, որ իրեն դուր է գալիս «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, որովհետև նա նման է իր հարազատ գյուղի մարդկանց:
Sport.es-ը տեղեկացնում է, որ «Վալենսիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն չի համաձայնել ընդունել ձմռանը կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը:
Marca-ն ուշագրավ տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջին երեք ամիսների ընթացքում խաղացել է վնասվածքով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է «2015թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչման թեկնածուների ցուցակը:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հանդես է եկել հայտարարությամբ, որում կասկածի տակ է դրել ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովի անաչառությունը:
Կայացել են London Chess Classic շախմատային մրցաշարի 7-րդ տուրի խաղերը: Լևոն Արոնյանը հաղթեց Վեսելին Տոպալովին, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը` Վիշի Անանդին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի հնարավոր ուժեղացման կապակցությամ