
Ալեն Պողոսյանը կարող է գլխավորել Գաբոնի հավաքականը

Gaboneco.com-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի հավաքական նախկին ֆուտբոլիստ Ալեն Պողոսյանը ստացել է հրավեր՝ մարզելու Գաբոնի ազգային հավաքականը:
Ալեն Պողոսյանը երկար ժամանակ աշխատել է Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում, հիմա Eurosport հեռուստաընկերության հատուկ մասնագետ է:
Ալեն Պողոսյանը կարծես թե դեմ չէ առաջարկին: Ավելի վաղ նա հայտնել էր, որ ուզում է այնպիսի աշխատանք, որն իրեն թույլ կտա մշակել և իրականացնել մի քանի տարվա նախագիծ:
Սիրարփի Աղաբաբյան