«Բարսելոնան» կբողոքարկի Գավաթի եզրափակչի մասին որոշումը
«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է բողոքարկել այն որոշումը, ըստ որի՝ երկրպագուներին արգելվելու է «Սևիլիայի» դեմ Գավաթի եզրափակչի խաղում Կատալոնիայի դրոշներով գալ մարզադաշտ:
Ըստ նախօրոք արված հայտարարության՝ կատալոնացիներն ուզում են եզրափակչի օրը տոնել Կատալոնիայի անկախության օրը:
Վաղը հարցը կքննվի քաղաքային դատարանում:
Հիշեցնենք, որ Գավաթի եզրափակիչը կայանալու է մայիսի 22-ին:
Սիրարփի Աղաբաբյան