Բաժիններ՝

Մորատան, Իգուաինը և Լուկակուն գտնվում են «Չելսիի» հետաքրքրությունների շրջանակում

«Չելսին» տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել թոփ-հարձակվողի:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբի հետաքրքրությունների շրջանակում են գտնվում Ալվարո Մորատան («Յուվենթուս»), Ռոմելու Լուկակուն («Էվերթոն») և Գոնսալո Իգուաինը («Նապոլի»):

Մորատան, ինչպես հայտնի է, կարող է հետ գնվել «Ռեալի» կողմից 30 մլն եվրոյով և վերավաճառվել այլ ակումբի: «Էվերթոնը» Լուկակուի համար խնդրում է 65 մլն ֆունտ, իսկ Իգուաինը կարող է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ:

Ամռանը «Չելսին» կլքի առնվազն 3 հարձակվող. «կապույտները» պատրաստվում են վաճառել Լոյիկ Ռեմիին և չեն երկարաձգի Ռադամել Ֆալկաոյի և Ալեշանդրե Պատոյի վարձակալությունները:

Կարդացեք նաև

Բացի այդ, չի բացառվում, որ Դիեգո Կոստան կվերադառնա «Ատլետիկո»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս