Բաժիններ՝

«Յուվենթուսը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Միլանին» և դարձավ Իտալիայի գավաթակիր

«Յուվենթուսը» հանդիպման լրացուցիչ ժամանակում առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և դարձավ Իտալիայի գավաթակիր: Հանդիպումն անցկացվեց Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում և ավարտվեց 0:1 հաշվով:

Առաջին խաղակեսում առավելությունն ամբողջովին «Միլանի» կողմն էր: Ընդմիջումից հետո խաղը տեղափոխվեց դաշտի կենտրոն, իսկ հիմնական ժամանակի վերջնամասում թուրինցիները առավելությունն իրենց ձեռքը վերցրեցին:

110-րդ րոպեին Խուան Կուադրադոյի հիասքանչ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան:

«Յուվենթուսը» Իտալիայի գավաթը նվաճեց 11-րդ անգամ՝ թարմացնելով սեփական ռեկորդը: 9 հաղթանակ ունի «Ռոման», 7 հաղթանակ՝ «Ինտերը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս