
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել Պոգբային

Ինչպես հաղորդում է Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, եթե անգլիական ակումբը գլխավորի Ժոզե Մոուրինիոն:
Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը չի այրվում թուրինյան ակումբից հեռանալու ցանկությամբ, սակայն նրա գործակալը չի բացառում վերջինիս այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը: Ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «ՊՍԺ»-ն, «Բարսելոնան», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 48 հանդիպում, դարձել է 10 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան 2009թ. մինչև 2012թ. հանդիսացել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում նա անցկացրել է ընդամենը 7 հանդիպում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը