
Ռոջեր Ֆեդերերը չի խաղա Ռոլան Գարոսում

Շվեյցարացին վերջին անգամ բաց էր թողել Մեծ սաղավարտի մրցաշարը 1999 թվականին.
«Ափսոսանքով հայտարարում եմ այս տարի Ռոլան Գարոսում ելույթ չունենալու որոշման մասին: Ես էական առաջընթացի հասել եմ, բայց մինչև հիմա 100 տոկոսով պատրաստ չեմ: Ինձ թվում է, որ Փարիզում հանդես գալը կարող է ոչ անհրաժեշտ ռիսկի վերածվել:
Այս քայլը հեշտ չտրվեց, բայց ես որոշում կայացրի, որպեսզի հստակ երաշխավորեմ ինձ՝ մրցաշրջանը մինչև վերջ խաղալու և կարիերաս երկարաձգելու համար: Ես, ինչպես միշտ, մոտիվացված եմ և մեծ ցանկություն ունեմ խաղալու:
Շատ եմ ափսոսում Փարիզի երկրպագուներիս համար, բայց ես մտադիր եմ վերադառնալ Ռոլան Գարոս 2017 թվականին»:
Ֆեդերերը Ռոլան Գարոսը հաղթել է 2009թ. և ևս 4 անգամ հասել է մինչև եզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը