Բաժիններ՝

«Գերմանիայի գավաթի եզրափակիչն առանձնահատուկ խաղ է». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղի սպասումներով:

«Ես հպարտանում եմ թիմի ելույթների ստաբիլությամբ: Դա անհավանական դժվար է, բայց «Բավարիան» անընդհատ առաջադիմում է դրանում:

Մենք այստեղ ենք, որպեսզի հաղթենք: Իհարկե, սա առանձնահատուկ խաղ է: Սա եզրափակիչն է:

2 տարի առաջ ես նկատեցի, թե ինչպիսի հիասքանչ մթնոլորտ է այստեղ: Ուղղակի խելագարություն է: Հիմա ես պատիվ ունեմ նորից լինել այստեղ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին դրա համար»,- ասել է Գվարդիոլան:

Գերմանիայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 22:00-ին, Բեռլինում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031