 
                        «Չելսին» նոր պայմանագիր ստորագրեց Ջոն Թերրիի հետ
 
                                    Ավագը կհասցնի աշխատել Անտոնիո Կոնտեի հետ և հնարավոր է, նույնիսկ ինչ-որ բան հաղթի:
Ակումբը հայտարարել է բազմամյա լիդերի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին. Ջոն Թերրին կմնա Լոնդոնում ևս 1 մրցաշրջան: Կողմերը համաձայնության են եկել հանդիպումից հետո, որին մասնակցել են ֆուտբոլիստը, «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը, ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը և տնօրենները:
«Ուրախ եմ նոր պայմանագրի համար: Բոլորին հայտնի է, որ ես ամբողջ էությամբ «կապույտ» եմ: Անհամբերությամբ սպասում եմ նոր մարզչի գլխավորությամբ հաջորդ մրցաշրջանին. հուսով եմ, այն մեզ համար հաջող կլինի: Շնորհակալություն երկրպագուներին, Դուք լավագույնն եք աշխարհում»,- Ջոնի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Ձմռանը Թերրին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին:
Ուրբաթ լոնդոնցիները պաշտոնապես նոր պայմանագիր էին առաջարկել պաշտպանին, սակայն 35-ամյա ֆուտբոլիստը միանգամից պատասխան չէր տվել:
«Չելսիում» Թերրին նվաճել է 16 տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        