Բաժիններ՝

«Եթե «Ռեալը» շահի Չեմպիոնների լիգան, այդ ժամանակ նրանց կշնորհավորենք». Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կրկին խոսել է կատալոնացիների և մադրիդցիների հակամարտության մասին:

Պիկեն մադրիդցիներին առաջարկել է շարունակել նկարել իրենց ֆիլմերը, մինչ կատալոնացիները մրցանակներ են նվաճում:

««Ռեալի» և «Բարսելոնայի» միջև տարբերությունը խաղացողների տաղանդն է: Մենք այն թիմն ենք, որ ամենաշատն ենք խաղթում, չհաշված մի փոքր բացթողումը նախորդ ամիս:

Ես գոհ կլինեի, եթե ամեն տարի դուբլ կատարեինք։

Դեռ չեմ ուզում Չեմպիոնների լիգայից խոսել: Իսկ եթե «Ռեալը» շահի Չեմպիոնների լիգան, այդ ժամանակ նրանց կշնորհավորենք»,- ասել է Պիկեն։

«Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպումը կկայանա մայիսի 22-ին։ Իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 28-ին է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս