Բաժիններ՝

Իբրահիմովիչի դուբլը օգնեց «ՊՍԺ»-ին հաղթել «Մարսելին» Ֆրանսիայի գավաթի եզրափակչում

Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ խաղում «ՊՍԺ»-ն հաղթեց «Մարսելին»: Հանդիպումը տեղի ունեցավ Սեն Դենի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և ավարտվեց 2:4 հաշվով:
Խաղի մեկնարկում Բլեզ Մաթյուիդին բացեց խաղի հաշիվը: 12-րդ րոպեին Ֆլորիան Տովենը խփեց պատասխան գնդակը: 47-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ 57-րդ րոպեին Էդինսոն Կավանին խփեց 3-րդ գնդակը: 28-րդ րոպեին Իբրահիմովիչը դուբլ ձևակերպեց և խաղի հաշիվը դարձրեց 4:1: Հիմնական ժամանակի վերջնամասում Նիշի Բատշուային կարողացավ խթել «Մարսելի» 2-րդ գոլը:

«ՊՍԺ»-ն Ֆրանսիայի գավաթակիր դարձավ 10-րդ անգամ և հասավ «Մարսելին», որը մինչ օրս մրցաշարի միանձնյա ռեկորդակիրն էր:

Այս խաղը վերջինն էր Զլատան Իբրահիմովիչի համար «ՊՍԺ»-ի կազմում: Շվեդ հարձակվողը Ֆրանսիայում անցկացրել է 180 խաղ, խփել է 156 գոլ, կատարել է 41 գոլային փոխանցում և ձևակերպել է 10 հեթ-տրիկ: 14 գոլ նա խփել է գլխով, 109 գոլ աջ ոտքով, 29 գոլ՝ ձախ ոտքով և 4 գոլ՝ մարմնի այլ մասերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս