Բաժիններ՝

«Բավարիա»-«Բորուսիա». Հրաժեշտների հանդիպում

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:00-ին, Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա Գերմանիայի գավաթի եզրափակչի՝ «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը:

Հանդիպման ֆավորիտը մյունխենյան ակումբն է: Նրանց հաղթանակը գնահատվում է 1.85: Դորտմունդցիների հաղթանակը գնահատվում է 3.50: Նույնքան է գնահատվում նաև ոչ-ոքին:

Այս խաղը վերջինն է բավարացիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար: Խաղից առաջ կատալոնական մասնագետը նշել է, որ ցանկանում է տիտղոսով ավարտել իր կարիերան Մյունխենում:

Հնարավոր է՝ հանդիպումը վերջինը լինի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար:

Հավանական է, որ իրենց երկրպագուներին հրաժեշտ կտան նաև Գյոթսեն և Հյումելսը:

Վնասվածքների պատճառով չեն խաղա Գյունդողանը և Գյոթսեն: Հանդիպումը բաց կթողնեն նաև Բադշտուբերը, Ռոբենը, Սուբատիչը և Պակը:

Հետաքրքիր է, որ «Բավարիան» ընդամենը մեկ անգամ է պարտվել Գերմանիայի Գավաթի եզրափակչում, և այն էլ՝ Դորտմունդի «Բորուսիային»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս