«Ես կմնամ «Ռեալում» ևս 2 տարի: Ես այդպիսի պայմանագիր ունեմ: Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Հիմա ես պետք է փորձեմ տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ»,- Marca-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոնալդուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը պատմել է, որ անգլիական ակումբ տեղափոխվել իրեն համոզել է իր հայրենակից Պատրիս Էվրան:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` մասնագիտության նկատմամբ վերաբերմունքի մասին:
«Սևիլիայի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն առանց երկար մտածելու պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Հաղորդվում է, որ մանկունյանցիների ղեկավարությունը բանակցություններ է սկսել Պոչետինոյի ներկայացուցիչների հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմի» մարզչի մեջ տեսնում է մարդու, ով կարող է տիտղոսներ բերել ակումբին և լավ խաղ ցուցադրել:
Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Սերխիո Բուսկետսի՝ ՊՍԺ տեղափոխությունը: ESPN-ին տված հարցազրույցի ժամանակ «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը խոստովանել է, որ, եթե Գվարդիոլան խնդրի, նա կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», բայց որևէ այլ ակումբ՝ դժվար թե:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին՝ նշելով, որ նա պետք է լուծի խաղադաշտից դուրս ստեղծված խնդիրները, եթե ցանկանում է ակումբի լեգենդը դառնալ:
Պորտուգալացին կգլխավորի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել են համաձայնագրի վերաբերյալ: Ըստ Daily Mail-ի տեղեկության, Մոուրինիոն ընկերներին արդեն ասել է, որ տեղափոխվելու է «Օլդ Թրաֆֆորդ». հարցը լուծված է:
Անդրադառնալով «Շախտյոր»-ում հանդես եկող Ռոբերտ Արզումանյանին՝ նա նշել է, որ վերջին ստուգողական խաղում ավագի թևկապով հանդես գալը վկայում է, որ մարզիչը նրան վստահում է: «Կարող եմ մի բան ասել. Ռոբերտն իրեն լավ է զգում, և եթե ստացվի համաձայնության գալ պայմանագրի շուրջ, ապա նա մեկ տարով կմնա Կարագանդայում»,- ասել է Տ. Մկրտչյանը:
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ենթարկվել է վիրահատության: Վիրահատության անհրաժեշտությունը նկարտվել է, երբ Մեսսին երիիկամների խնդիրների պատճառով անհարմարություններ է զգացել մարզվելիս:
Մինչ այդ, խաղի 5-րդ եւ 31-րդ րոպեներին գոլերի հեղինակ էին դարձել Մարկո Ռոյսը եւ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: «Շտուտգարտ»-ից միակ պատասխան գնդակը խփել է Ռուպպը՝ խաղի 21-րդ րոպեին:
Մադրիդի «Ռեալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե բարձր մակարդակում որքան երկար կարող է խաղալ «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Իտալացի մասնագետը կարծում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը դեռ մի քանի տարի կարող է ուրախացնել ֆուտբոլի երկրպագուներին:
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Ժան-Կլոդ Բլանը ցանկանում է թիմի կազմում տեսնել իսպանացի կիսապաշտպան Բուսկետսին: Ըստ ֆրանսիական մամուլի՝ բանակցություներն արդեն սկսվել են: ՊՍԺ-ն պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 100 մլն եվրո:
Գերմանական մամուլից տեղեկանում ենք, որ հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» գերմանացի ֆուտբոլիստ Տոնի Կրոսի հրաժարագինը:
Գործակալ Յունի Կալաֆատը եղել է «Ռեալի» մարզիչ-սկաուտը Հարավային Ամերիկայում: Սելեկցիոները շփվել է Նեյմարի հետ, երբ նա 14 տարեկան էր, և փորձել է կազմակերպել նրա տրանսֆերը «Ռեալի» համար, սակայն գործարքը տեղի չի ունեցել:
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի փոշմանում, որ աշխատել է Թագավորական ակումբում: Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո իր հեռացմանը իտալացի մասնագետը փիլիսոփայորեն է մոտենում:
«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին չի հավատում Արսեն Վենգերի թիմին:
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է Մյունխենի »Բավարիան», կարծիք է հայտնել, որ մադրիդցիների ներկայիս մարզիչ Զինեդին Զիդանը մեծ հաջողությունների կհասնի:
Ըստ ամսագրի՝ «Բորուսիան» դաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝ Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր, Վայգլ, Գյունդողան, Կաստրո, Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ:
«Աշխարհի ցանկացած վայրում թերթ տպագրելը չափազանց դժվար է: Ինձ թվում է` իմ կյանքում ամենաշատը թերթի արտադրությունից եմ սովորել, քան որևէ բանից, որ արել եմ իմ աշխատանքային կյանքում: Շատ դժվար է: Պետք է մտածել` ինչի մասին է պետք խոսել, ինչպես պետք է դարձնել հետաքրքիր` առանց լինելու դեղին կամ քաղաքական մամուլ: Ինձ համար շատ կարևոր է բովանդակությունը, դրա համար ես վարձել եմ լավ թիմ: Եթե բովանդակությունը վատն է, ես կլինեմ բոլորի նման: Թերթն անվճար է և այն կդառնա, չգիտեմ, զուգարանի թուղթ»,-հավելում է շախմատիստուհին:
Մխիթարյանը 9 գոլային փոխանցում է կատարել Բունդեսլիգայում, 2 գոլային փոխանցում` Եվրոպայի Լիգայում, 4 փոխանցում` Եվրոպայի որակավորման փուլում, և 2 գոլային փոխանցում` Գերմանիայի գավաթի առաջնությունում:
«Հիմա ես աշխատանք չունեմ և չգիտեմ, թե ուր կտանի ինձ ճակատագիրը, քանի որ ֆուտբոլում երբեք ոչինչ նախօրոք չես կարող իմանալ: Բայց վստահ կարող եմ ասել, որ իմ տունը, իմ ընտանիքը կմնա Լոնդոնում»:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արտահայտել է իր վերաբերմունքը խաղերի ժամանակ Նեյմարի կատարած հնարքների վերաբերյալ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան գալը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ մանկունյանցիներին կարող է գլխավորել դեկտեմբերին «Չելսիից» հեռացված Ժոզե Մոուրինիոն:
Հոլանդիայի առաջնության 22-րդ տուրի «Այաքս»-«Ֆեյենորդ» հանդիպման ընթացքում տանտերերի երկրպագուները կախել են «Ֆեյենորդի» դարպասապահ Կենետ Վերմերի խրտվիլակը: Վերմերը 6 տարի «Այաքսի» կազմում հանդես գալուց հետո՝ 2014 թվականին տեղափոխվել էր Ռոտերդամ:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Ըստ Goal-ի՝ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Կանխատեսվում է, որ գործարքի պաշտոնական մասը կիրականանա այս շաբաթվա ընթացքում:
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարսելոն ուսի վնասվածք է ստացել Լա լիգայի 23-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ հանդիպման ժամանակ:
Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանն ու Ռումյան Հովսեփյանը հեռացել են Թուրքիայից, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Կարագանդայի «Շախտյորը»:
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում կայացավ «Լևանտե»-«Բարսելոնա» հանդիպումը, որտեղ կատալոնացիներն առանց ջանքեր գործադրելու կարողացան հաղթել 0:2 հաշվով:
«Ուլիս» ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանի առաջնությանը չմասնակցելու տեղեկատվական հոսքերում հրապարակումներ են եղել նաև այն մասին, որ իբր ակումբի հետ առնչություն է ունեցել Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը։