Հանդիպմանը քննարկվել են քրեական ոստիկանության ոլորտում հետագա համագործակցության, ծառայողների վերապատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 6 օպերատիվ խումբ (ընդհանուր 47 փրկարար)։
Հայ ֆուտբոլիստի քույրը 37 տարեկան է:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվանից գործելու է բարեգործական ճաշարան` շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։
Կատարվում է նախաքննություն:
Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ, «օրենքով գող» Ա.Ք.–ին մեղադրանք է ներկայացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և ապօրինի թմրաշրջանառության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն, վկա Մ.Ե.-ին քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել և միջանցքում պարզաբանում պահանջել:
Օգոստոսի 15-ին, ժամը 12:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում քաղաքացին ինքնասպանություն է գործել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ արևելյան հատվածում գտնվող Հաթայ նահանգի Հասսայի շրջանում օգոստոսի 14-ին գրանցվել է ամենից բարձր օդի ջերմաստիճանը՝ ցերեկային ժամերին հասնելով 50°C-ի:
Կատարվում է քննություն:
Համաներում չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» 2021 թվականի օգոստոսի 6-ին ՀՕ-95-Ն օրենքով ազատվել են տրանսպորտային միջոցներ վարելու` հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից։
Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:
Օգոստոսի 15-ին, ժամը 00.05-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Այգեպատ գյուղում դանակահարված մարդ կա: Ժամը 00.20-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Այգեպատ գյուղի 42-ամյա մի բնակիչ:
2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի և տվյալ քրեական վարույթով վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության կատարման ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հնչել են հեգնական արտահայտություններ:
Օգոստոսի 15-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Ընտանեկան մեծագույն ողբերգությունն էլ ո՞նց է լինում… Արցախի Ճարտար քաղաքում բնակվող Դադայան ընտանիքը ոչ միայն կորցրել է իր դստերը՝ 21-ամյա Հելենին (ով չարաբաստիկ ավտովթարի զոհերից էր և 9 ամիս շարունակ չէր տեսել հարազատներին), այլև նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից է զրկված…
Երեկ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորների վիճակը շարունակում է ծանր մնալ: Մասնավորապես, «ԶԻԼ» բեռնատար մեքենայի վարորդի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին 24News-ին պատմեցին վարորդի հարազատները:
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցում կառուցվող շենքի հորանում տղամարդու դի կա կախված։
Շիրակի մարզի Կրաշեն գյուղում գործող կաթնամթերքի արտադրությունը, որ պատկանում է «ԱՆԴ-Վ» ՍՊԸ-ին, իր արտադրական գործընթացներն իրականացնում է իրավական ակտերով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնը, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար վերջինիս հորից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք:
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, ապրում էր Երեւանում։ Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։ «Շատ բարի, նպատակասլաց, ուժեղ աղջիկ էր։ Սիրում էր ճամփորդել։ Երկու տարի առաջ մեզ […]
11 զոհ Երևան-Գյումրի մայրուղու վրա… 19 զոհ Սուրմալույում… 15 զոհ Վարդենիսի զորամասում… բազմաթիվ զոհեր ավտոճանապարհներին՝ այդ թվում հղի կնոջ մահը վարչապետի շարասյան պատճառով… անթիվ-անհամար զոհեր և խեղված ճակատագրեր թմրանյութերի և բեթինգների պատճառով… Երևանի շինարարական փոշու հետևանքներն էլ հետո դեռ կզգաք: Տղաներ և աղջիկներ, դուք ունակ չեք որևէ բան անելու, դուք շարքային պարազիտներ եք…
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորները վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում մեծ քանակությամբ ոսկյա զարդերի ներկրման փորձ են կանխել:
«Համշեն տուր»-ի հիմնադիր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ցավակցությունը ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու ընկերներին։ Այս ամենն անկարագրելի չափի ողբերգություն է, չգիտես էլ, թե ինչ խոսել, ինչ ասել։ Այս ողբերգության պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին․ տարիներով հազարավոր կիլոմետրեր կտրած իմ շատ սիրելի ընկեր Մառլենին և մեզ հետ իր նոր ճանապարհը սկսած, անչափ լուսավոր, պայծառ, խելացի Մուշեղին, որի հետ էլ երկար ճանապարհ պիտի անցնեինք։
Ես ունեմ «վատ» բնավորություն։ Իրերին սիրում եմ կոչել իրենց անունով եւ գտնում եմ մարդիկ, ու հատկապես ճարտարապետները, ունեն անձնական պատասխանատվություն հանրության առջեւ։ Ուստի անձնական մասնագիտական որակումների կողմնակից եմ ու ինձ համար պետք չի բարեվարքության ու «գաղափարներ քննադատելու» մասին պատմություններ պատմել։ Սա գրում եմ, որ իմանաք ինչ է սպասվում է կոնկրետ ուժի ընտրվելու դեպքում։
Արցախում միայն հուլիսին վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ։ Այս մասին գրում է IPS-ը՝ Արցախում ստեղծված մարդասիրական բարդ իրավիճակի մասին պատմող իր հոդվածում։ Լրատվամիջոցը գրում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հանգեցրել է բնակչության գրեթե ամբողջական էթնիկ բաժանման։ «Ռուս խաղաղապահները տեղակայվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ 2020 թվականի […]
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին, ժամը 15։25-ին ահազանգ է ստացվել, որ «Ջրվեժ» անտառպարկում հրդեհ է բռնկվել։
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանն իր էջում գրում է. «Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։