Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի «Արցախյան ազատամարտիկներ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Երբ Քրիստոս գալիս է ու, բնակվելով մեր հոգում, լցնում այն, այդժամ հեռանում են մեր բոլոր խնդիրները, բոլոր մոլորություններն ու դառնությունները։ Ադժամ հեռանում է և մեղքը․․․ Հասկանո՞ւմ ես, խնդիրները վերանում են ոչ թե մեր ջանքերով, այլ Քրիստոսով։
Այս տարվա ամառվա երկու ամիսներին՝ հունիսի 1-ից հուլիսի 23-ը, Վրաստանում ջրահեղձ է եղել 22 անձ, այդ թվում՝ 9 անչափահաս, InterPressNews-ին փոխանցել են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից։
Կատարվում է քննություն:
Անդրադառնալով օգոստոսի15-ին և 16-ին ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրի մուտքը փակելու միջոցով իրականացված ակցիային, նա նշեց, որ իրենց պահանջն անփոփոխ է մնացել, այն է՝ Արցախի անհապաղ ապաշրջափակում:
Թուրքիայի հյուսիսում՝ Սև ծովի ափին գտնվող Սինոփ նահանգի որոշ լողափերում, մուտքի արգելանք է կիրառվել:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը։
Օգոստոսի 15-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի հանդամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած վթարի հետեւանքով վիրավորված Լիլիթ Ղուկասովան միայնակ էր մեկնել Արեւմտյան Հայաստան։ Երեւանից նրանք շարժվել էին օգոստոսի 11-ի լուսաբացին։
Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ ինչպես ուղևորատար, այնպես էլ՝ բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գյումրի -Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի հարազատներից նամակ է ստացել նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԿԽՄԿ–ից։
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Օգոստոսի 16-ին, ժամը 14:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացի կա։
Հնդկաստանում առնվազն 66 մարդ է զոհվել երկրի հյուսիսում հորդառատ անձրևներից առաջացած ավերածությունների հետևանքով: Այս մասին հաղորդում է India Today պարբերականը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Ալլա Ավագյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Վայք):
Օգոստոսի 16-18-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
3 շաբաթ առաջ եմ վերադարձել Արցախից. բազմաթիվ հիվանդ երեխաներ մեր կարիքն ունեն. բժիշկ
Ընդամենը երեք օր՝ օգոստոսի 16-ից 18-ը «Յուքոմ» ընկերության առցանց խանութում գործում է uDays հատուկ առաջարկը, որի շրջանակում մի շարք աքսեսուարներ հնարավոր է ձեռք բերել 15%, նշված սմարթֆոնները՝ 30%, իսկ Sony Play Station 5 խաղային համակարգը՝ 42% զեղչով։
Ոստիկաններն ու քննիչները շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի շարք անձանց կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Բա, ո՞նց թե արի պաչեմ, հա արի պաչեմ, էն օրը գնում էիր, ընկերս ասաց, գիտե՞ք էս աղջիկը ո՞վ է, ասացի ով է, թե բա Արցախի միակ աղջիկն է, որ Արարատ է բարձրացել, պատերազմի մասին գիրք բան էլ ունի գրած, էն Նիկոլի կինը է՝ Աննան էլ, որ ասում է պատերազմի ժամանակ աղջիկ չի եղել Արցախում՝ խաբումա, էդ աղջիկը ողջ կռվի ժամանակ Արցախում է եղել, գիտե՞ս ինչքանա՜ աղջիկ տեղով օգնել մարդկանց, սենց ոտքով մի նայի է, իր ավտոյով դիրքեր սնունդ էլ էր տարել: Արի պաչեմ բալա ջան արի պաչեմ:
Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 106-ի: Հավայիի նահանգապետը հայտնել է, որ հրդեհի զոհերին նույնականացնելու գործընթացը «շատ բարդ» կլինի և, հնարավոր է, տևի շաբաթներ: