Բաժիններ՝

Կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

Շիրակի մարզի Կրաշեն գյուղում գործող կաթնամթերքի արտադրությունը, որ պատկանում է «ԱՆԴ-Վ» ՍՊԸ-ին, իր արտադրական գործընթացներն իրականացնում է իրավական ակտերով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Դրանք հայտնաբերվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական աշխատանքների արդյունքում:

Մասնավորապես՝

  • չի ապահովվել անհրաժեշտ տարածություն տեխնոլոգիական գործառնությունների իրականացման, ինչպես նաև համապատասխան պայմաններ կաթնամթերքի փաթեթավորման համար,
  • սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
  • բացակայել է հանդերձարանը անձնակազմի համար,
  • սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը ենթարկվել չի եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս