Բաժիններ՝

Համագյուղացիների գիշերային վեճն ավարտվել էր մարմնական վնասվածք պատճառելով

Օգոստոսի 15-ին, ժամը 00.05-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Այգեպատ գյուղում դանակահարված մարդ կա: Ժամը 00.20-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Այգեպատ գյուղի 42-ամյա մի բնակիչ:

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 14-ի ժամը 23.55-ի սահմաններում Այգեպատ գյուղի Կոմիտասի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդուն կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք էր պատճառել 57-ամյա համագյուղացին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 03.15-ին 57-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Արտաշատի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս