Բաժիններ՝

Վթարից մահացած Ամալյա Մնացականյանը Արեւմտյան Հայաստան էր գնացել նշանածի հետ․ վերջինիս վիճակը ծանր է. news.am

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, ապրում էր Երեւանում։

Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։

«Շատ բարի, նպատակասլաց, ուժեղ աղջիկ էր։ Սիրում էր ճամփորդել։ Երկու տարի առաջ մեզ մոտից դուրս եկավ եւ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով երկու տարի անգլերեն դասավանդեց գյուղերում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել են կազմակերպությունից։

Ամալյան Արեւմտյան Հայաստան էր ուղեւորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031