ՀՀ-ից Վրաստան ոսկյա զարդերի ներկրման փորձ է կանխվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորները վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում մեծ քանակությամբ ոսկյա զարդերի ներկրման փորձ են կանխել:

Ըստ հաղորդագրության՝ Ղազախստանի քաղաքացիներ Շ.Ն.-ին և Ս.Ս.-ին պատկանող ուղեբեռի մանրազնին զննության արդյունքում հայտնաբերվել են մինչև 2 կիլոգրամ չհայտարարագրված ոսկյա իրեր։

«Նշենք, որ օրինախախտ քաղաքացիները թանկարժեք իրերը թաքցրել են սննդամթերքի փաթեթներում և տաքսի ծառայությունում օգտագործվող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում։

Ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 189 հազար 040 լարի 96 թեթրի: Գործը փոխանցվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար»,- ըստ aliq.ge-ի՝ նշված է եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031