
Արա լեռան ստորոտին այրվում է մոտ 7 հա խոտածածկույթ

Օգոստոսի 15-ին, ժամը 14:29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ստորոտին՝ Ծաղկեվանքի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 6 օպերատիվ խումբ (ընդհանուր 47 փրկարար)։
Նախնական տվյալներով՝ այրվում է մոտ 7 հա խոտածածկույթ։