Մախաչկալայի ավտոլցավորման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորներինը՝ 75-ի: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «Պատահարի հետևանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը զոհվել է», – հայտնել են ԱԻՆ-ում։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ շարունակվում են փլավածքների մաքրումը և փլատակներում տուժածների որոնումները։ Տեղում աշխատում են կինոլոգները։ […]
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
Օգոսոստոս 13-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որը դարձավ մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը.
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարաբաթում թաղամասի տներից մեկի տանիքում (մոտ 80 քմ):
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կատարվում է քննություն:
Նա խոստովանել է, որ ապակիներն ինքն է կոտրել, քանի որ դժգոհ է եղել տանտիրուհու որդու կողմից իր տանը կատարված վերանորոգման աշխատանքի որակից:
2023 թվականի օգոստոսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 26 հաղորդում, որից 18-ը հանցագործությունների մասին է:
Փրկարարները ուղղաթիռով տարհանել են ևս մեկ զբոսաշրջիկի։
Կենդանի հավատի նշան է խաչը կրելը և Քրիստոսին հետևելը: Քրիստոսին հետևելը քրիստոնյայի կյանքի հիմնական իմաստն է, իսկ կյանքում վախ պատճառող որոշ հանգամանքներ ի չիք են դառնում, երբ քրիստոնյան հիշում է, որ Քրիստոս միշտ իր հետ է (Մատթ. 28:20): Անհրաժեշտ է Քրիստոսին հետևել, քանի որ Նա է բարի Հովիվը, աշխարհի Լույսը, Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը:
Մարոկկոյի օդերևութաբանական ծառայությունն օգոստոսի 13-ին հաստատել է, որ այս շաբաթ երկրում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Կատարվում է նախաքննություն:
Իրավապահ մարմինները կարող են համարել սա հանցագործության մասին հայտարարություն:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Օգոստոսի 13-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 20-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարները ջրից դուրս են բերել և ափ մոտեցրել ՌԴ չորս քաղաքացու և հեծանվանավակը:
Միջադեպերի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին։
Արցախը, 246-րդ օրն է՝ շրջափակված է Ադրբեջանի կողմից, հազարավոր բազմանդամ ընտանիքներ հայտնվել են դժվար կացության մեջ, քանի որ խանութներում այլևս մթերք չկա։ Հունիսի 15-ից սկսած Արցախ որևէ հումանիտար բեռ չի մտել, հազարավոր երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ծերեր գրեթե մատնված են սովի։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված սառնարանը:
Թեև բոլորին է առաջարկվել տարհանման հնարավորությունը, սակայն 41 հիվանդից 12-ը հրաժարվել է մեկնել Արցախից:
Օգոստոսի 12-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 45-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ:
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են համապատասխան հանձնարարություններ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին քաղաքացին հաղորդագրություն էր թողել այն մասին, որ Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք, մասնավորապես հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:
Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։
Վթարից հետո «Սինոհիդրո» ընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ ՆԳՆ հետ՝ երթևեկությունն ուղղորդելու և դեպքի վայրի կարգի բերման նպատակով։
Օգոստոսի 14-ին, ժամը 10։01-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։